Աղբիւր՝ www.tert.am

 

Իսպանացի լրագրող Ռամոն Ռինկոն Բասելգան անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին` վերլուծելով աշխարհում տիրող իրավիճակն ու մօտեցումները:

«Այս տարի նշւում է թուրքերի կողմից իրականացուած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Միլիոնուկէս հայ, ովքեր ապրում էին Թուրքիայի արեւելքում, սպանուեցին անապատով երկար երթի ժամանակ:

Հայերը քրիստոնեաներ են, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, եւ Հայաստանն է եղել առաջին պետութիւնը, որը քրիստոնէութիւնն ընդունել է որպէս պետական կրօն 301 թուականին:

Շատ հետաքրքիր է, որ ներկայիս Թուրքիան` իսլամիստ Էրդողանի ղեկավարութեամբ, ով ձգտում է իր երկրում տարածել շարիաթի օրէնքը, մտադիր է անդամակցել Եւրամիութեանը: Եթէ կայ մի բան, որը կապում է Ե.Մ.-ի բոլոր անդամ երկրներին, դա քրիստոնէական կրօնն է: Այն նոյն կրօնը եւ այն նոյն Եւրոպան, որը դարեր շարունակ դիմակայել է Օսմանեան կայսրութեան ագրեսիային՝ ինչպէս ցամաքում, այնպէս էլ՝ ծովում: Ցամաքում թուրքերը պարտութիւն են կրել Վիեննայի մատոյցներում, ծովում` Լեպանտոյի ճակատամարտում:

Հայոց ցեղասպանութիւնն առաջինն էր 20-րդ դարի սարսափելի կոտորածներից: Եթէ առաջինը հայերն էին, ապա նրանց յաջորդեցին ռուսները, հրէաները...

Ինչ վերաբերում է այդ ամէնը մոռանալուն…

Թուրքիայի իշխանութիւնները մշտապէս ժխտել են ցեղասպանութիւնը, հաւանաբար՝ այն պատճառով, որ ներկայիս Թուրքիայի հիմնադիրը` Քեմալ Աթաթուրքը, ինքը ակտիւ մասնակցութիւն է ունեցել դրանում: Այնտեղ անգամ օրէնքով արգելւում է խօսել Ցեղասպանութեան մասին: Սակայն մեծաթիւ պատմաբաններ եւ արեւմտեան երկրների մեծ մասը ճանաչում են Ցեղասպանութեան փաստը: Իսպանիան ներկայ պահին դեռեւս չի ճանաչել` ի տարբերութիւն Կատալոնիայի եւ Բասկերի երկրի:

Այս մոռացուած Ցեղասպանութիւնից մէկ դար անց այն կարող է արտացոլել կեանքի իրականութիւնը, որը մեզնից այնքան էլ հեռու չէ: Էթնիկ եւ կրօնական զտումները, որն իրականացնում է «Իսլամական պետութիւնը» Իրաքում եւ Սիրիայում, քրիստոնեաների հետապնդումները իսլամական աշխարհում որոշ իմաստով յիշեցնում են, թէ ինչ է տեղի ունեցել եւ ինչ կարող է տեղի ունենալ, եթէ չարգելակի իսլամը:

Ապրիլի 24-ին ողջ աշխարհում, ինչպէս նաեւ՝ Վատիկանում, կը յիշատակուի Հայոց ցեղասպանութիւնը, որի յիշատակը շատ վառ է` ի պատասխան Թուրքիայի ժխտողականութեան»: